Թուրքական Շանլիուրֆայի բնակիչները դուրս են եկել փողոց՝ բողոքելով միլիոնավոր միգրանտների Թուրքիա հասցնելու՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միգրացիոն քաղաքականության դեմ։ Բողոքի ցույցերը սկսվել են այն բանից հետո, երբ Շանլիուրֆայի Բոժովա թաղամասում սիրիացի միգրանտը բռնաբարել է 5-ամյա թուրք տղայի, գրում է EADaily-ն։
«Կառավարություն, հրաժարակա՛ն տուր, Թայիփ, հրաժարակա՛ն տուր»,- վանկարկել են ցուցարարները: Բանն այն է, որ միգրանտների թիվը Թուրքիայում հասնում է ավելի քան 6 միլիոնի, որոնց մեծ մասը սիրիացիներ, իրաքցիներ և աֆղաններ են։
Միգրացիոն հոսքերի աճը, մասնավորապես՝ Սիրիայից, մեծապես պայմանավորված է հենց Անկարայի քաղաքականությամբ, որն ապակայունացնող դեր խաղաց սիրիական ճգնաժամի շրջանակներում. Թուրքիան աջակցում է Սիրիայի զինված ընդդիմությանը և դե ֆակտո օկուպացրել է արաբական այս հանրապետության տարածքները հյուսիս-արևմուտքում։
Միգրանտների խնդիրը վերջին նախագահական ընտրություններում դարձել էր Էրդողանին ուղղված առանցքային «մեղադրանքի կետերից» մեկը։
Մի շարք փորձագետներ և կազմակերպություններ մատնանշում են նաև թուրքական հասարակության, հատկապես՝ ազգայնականների շրջանում «արաբատյացության» աճը։