Կառավարությունը հավանության է արժանացրել «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի նախագիծը

Ըստ նախագծի՝ ✅վերացվում է տարբերակումն ուսումնական հաստատությունների երկու տեսակների միջև՝ ուսումնարանի և քոլեջի, որոնք գործնականում որևէ խնդիր չեն լուծում, հետևաբար մնում է մեկ հաստատություն՝ քոլեջ, որը կիրականացնի երկու կրթական ծրագրերը:
✅Ներդրվում է աշխատանքի վրա հիմնված ուսուցման համակարգը՝ որպես կրթության իրականացման հիմնական եղանակ:
✅Արմատապես վերանայվում է նաև ՄԿՈՒ հաստատությունների կառավարման համակարգը՝ ապահովելով ավելի մեծ թափանցիկություն և հաշվետվողականություն:
✅Փոխվում են լիցենզավորման համակարգի պայմանները:
Մանրամասները՝ https://escs.am/am/news/19039
Կիսվել սոց․ ցանցերում