Մայքլ Ջեքսոնի հանրահայտ սեւ-սպիտակ կաշվե բաճկոնը աճուրդում վաճառվել է 250 000 ֆունտ սթեռլինգով

Մայլք Ջեքսոնի հանրահայտ կաշվե բաճկոնը, որը նա կրում էր 1980-ականներին, գնվել է 250 000 ֆունտ սթեռլինգով (306 000 դոլար)։

Սպասվում էր, որ սեւ-սպիտակ բաճկոնը, որը հանգուցյալ երգիչը կրում էր Pepsi-ի գովազդում, կվաճառվի աճուրդում 200 000-400 000 ֆունտ սթեռլինգով։

Այն ավելի քան 200 երաժշտական հուշանվերների շարքում էր, որոնք վաճառվել են ուրբաթ Լոնդոնում, ներառյա Ջորջ Մայքլի պիջակը եւ Էմի Ոուայնհաուսի կեղծամը։

Դեւիդ Բոուիի, Oasis-ի եւ The Beatles-ի հետ կապված ստեղծագործությունները նույնպես վաճառվել են աճուրդում։

Ջեքսոնն այդ բաճկոնը կրել է 1984թ., գովազդային հոլովակների շարքից առաջինում, գերաստղը դրանք նկարահանել է անալկոհոլ ըմպելիքների արտադրության ընկերության համար։

Կիսվել սոց․ ցանցերում