Թուրքիայում ուկրաինացին վրաերթի է ենթարկել իրեն թալանելու փորձ կատարած երկու ադրբեջանցիների, գրում է Милитарист Telegram ալիքը։
«Ադրբեջանցի երկու տղամարդ մոտոցիկլետով մոտեցել են Ուկրաինայի քաղաքացու մեքենային։ Նրանք կոտրել են ապակիներն ու խլել 35 հազար եվրո պարունակող պայուսակը։ Ուկրաինացին հետապնդել է հանցագործներին և իր մեքենայով վրաերթի ենթարկել նրանց»,- նշում է աղբյուրը։
