ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես են Կիպրոսի թпւրքшկшն մասում տրակտորներով հարձակվում ՄԱԿ-ի խшղшղապահների վրա

ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը Կիպրոսի Պիլա և Արսոս գյուղերի միջև գտնվող բուֆերային գոտում հարձակման են ենթարկվել։ Այս մասին հայտնում են արտասահմանյան լրատվամիջոցները։

 

ՄԱԿ-ի խաղաղապահները «բռնի կերպով» հետ են մղվել բուֆերային գոտում իրենց դիրքերից, ամենայն հավանականությամբ, Կիպրոսի թուրքական հատվածի զինվորականների և քաղաքացիական հագուստով ոստիկանների կողմից։

 

Միջադեպը տեղի է ունեցել այն պահին, երբ խաղաղապահներն արգելափակել են այդ շրջանում չարտոնված շինարարական աշխատանքները։ Ինչպես երևում է տեսանյութում տրակտորների միջոցով հեռացվել են ՄԱԿ-ի փոխադրամիջոցները, որոնք արգելափակում էին մուտքը դեպի ճանապարհ, իսկ մյուս մեքենաները դուրս են հրվել ճանապարհից։

 

Հայտնի է, որ միջադեպի պատճառով 12 խաղաղապահներից 3-ը թեթև վնասվածքներ են ստացել։

 

Նշենք, որ միջադեպը դատապարտել են Կիպրոսի քաղաքական կուսակցությունները, ինչպես նաև ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը։

 

«Կիպրոսում ՄԱԿ-ի Խաղաղապահ զինված ուժերը դատապարտում են ՄԱԿ-ի խաղաղապահների վրա հարձակումները և կիպրացի թուրք անձնակազմի կողմից ՄԱԿ-ի փոխադրամիջոցներին հասցված վնասը», — ասված է առաքելության հայտարարության մեջ:

 

Հավելենք, որ Թելեգրամ ալիքներում տարածում են հետևյալ տեսանյութը՝ նշելով, որ ՄԱԿ-ի 12 խաղաղապահներ հետ են մղվել բուֆերային գոտում իրենց դիրքերից՝ Կիպրոսի թուրքական հատվածի զինվորականների և քաղաքացիական հագուստով ոստիկանների կողմից

 

Բուֆերային գոտին (կանաչ գիծ), որը 80-կիլոմետր է կղզին բաժանում է հունական և թուրքական համայնքների բնակության տարածքների։ Բուֆերային գոտին վերահսկում են Կիպրոսում ՄԱԿ-ի խաղաղապահ զինված ուժերը։
 

Կիսվել սոց․ ցանցերում