Հայաստանցիները դարձել են Ադրբեջшնի վարձած կեղծ լրագրողների զпհ. CivilNet

Ադրբեջանական իշխանամետ Baku.TV օգոստոսի 16-ին «Baku.TV-ն Հայաստանում։ Տեղի բնապահպանները պատմեցին ողջ ճշմարտությունը․ ԲԱՑԱՌԻԿ» վերնագրով տեսանյութ է հրապարակել։ Այս մասին գրել է CivilNet-ը:

 

«Դրանում անդրադարձ է կատարվում Հայաստանի հանքարդյունաբերությանը, նշվում է դրա «աղետաբեր ազդեցության մասին»։ Ռեպորտաժում նաև ներկայացված են հայաստանցի զրուցակիցների խոսքեր՝ Կապանի, Քաջարանի բնակիչների, ինչպես նաև «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանի մեկնաբանությունները։

 

Ինչպե՞ս են ադրբեջանցի լրագրողները հայտնվել Հայաստանում ու ռեպորտաժ նկարել։ Պարզվում է՝ ռեպորտաժում խոսող անձինք դարձել են խաբեության զոհ։

Տեսանյութում տեսակետ հայտնող Կապանի «Ծիածան» ՀԿ-ի ղեկավար Սուսաննա Մարտիրոսյանը #CivilNetCheck-ի հետ զրույցում հայտնեց, որ փողոցում իրենց մոտեցել են երկու հոգի, ներկայացել են որպես բլոգեր՝ մեկը եղել է օպերատորը, որը խոսել է հայերեն, իսկ մյուսը լրագրող էր՝ խոսափողով ռուս աղջիկ, որը խոսել է ռուսերեն։ Մարտիրոսյանը պատմում է՝ հետաքրքվել է, թե ինչ բլոգ են ներկայացնում, սակայն այդ անձինք խուսափողական պատասխան են տվել՝ հայտնելով, որ ուղղակի հարցումներ են անում։ Եվ կինը պատասխանել է համայնքի մասին հարցերին՝ անդրադառնալով նաև հանքի՝ համայնքի վրա ունեցած ազդեցությանը։

 

Ռեպորտաժում ներկայացվում է նաև «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանի խոսքը։ Վերջինիս, սակայն, ոչ թե պատահական դրսում են նկարել, այլ երկար աշխատանք են տարել՝ նրանից մեկնաբանություն ստանալու համար։

 

Զարաֆյանը #CivilNetCheck-ի հետ զրույցում հայտնել է, որ հուլիսի 29-ին էլեկտրոնային փոստով դիմում էր ստացել Նատալյա Խոխլովա անունով անձից, որը ներկայացել է ռուսական bloknot.ru պարբերականից՝ խնդրելով հարցազրույց տալ Հայաստանում բնապահպանական վիճակի վերաբերյալ։

Ուսումնասիրել են bloknot.ru-ի կայքը, որը բավականին երկար տարիներ գործունեություն է իրականացրել, ինչն էլ շատ կասկածներ չի առաջացրել։

Oգոստոսի 3-ին հանդիպել են Երևանում և կենդանի զրույց ունեցել։

 

«Հարցազրույցի ժամանակ ես խոսեցի կլիմայական ռիսկերի, Սևանա լճի խնդիրների, Ադրբեջանի կողմից շրջափակման մասին։ Նատալյա Խոխլովան առանձնահատուկ հետաքրքրություն ցուցաբերեց հանքարդյունաբերության նկատմամբ»,- նշում է Զարաֆյանը՝ ընդգծելով, որ հարցազրույցի այդ հատվածում Նատալյա Խոխլովային ներկայացրել է բաց պաշտոնական տվյալներ Հայաստանում հանքարդյունաբերական ոլորտի վիճակի մասին, որն էլ հայտնվել է Baku.TV-ի ռեպորտաժում։

 

Bloknot.ru-ում այս հարցազրույցը այդպես էլ չի հայտնվել։ Իր հարցազրույցի՝ Baku.TV-ում հայտնվելը մեծ զարմանք է հարուցել Զարաֆյանի մոտ։

 

«Իմ խոսքերը ծաղկաքաղ են արված և աղավաղված։ Հարցազրույցի համատեքստն ամբողջությամբ խեղաթյուրված է և ադրբեջանական տեսանյութում հարմարեցված է Ադրբեջանի քաղաքական քարոզչությանը՝ ուղղված Հայաստանի դեմ»,- նշել  է Զարաֆյանը։

 

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

Կիսվել սոց․ ցանցերում