Արմեն Հարությունյանը նշանակվել է Երևանի քաղաքապետարանի կառուցապատման և ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:
Այս մասին այսօր՝ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
