Ցավոք մազաթափության դեպքում հիվանդները սովորաբար շատ ուշ են դիմում բժշկի, ինչը պայմանավորված է նրանով, որ մարդիկ այս խնդիրը հազվադեպ են կապում որևէ հիվանդության հետ: Այնուամենայնիվ՝ գոյություն ունեն մազաթափության վաղ ախտանշաններ, որոնք թույլ կտան ժամանակին միջոցներ ձեռնարկել:
Մազաթափության ախտանշանները
— Սանրելիս թափվող վարսերը. սովորաբար թափվում է մի քանի մազ, սակայն եթե նկատվում է զգալի մազափունջ, ապա հարկավոր է միջոցներ ձեռնարկել:
— Մազերը թափվում են գլուխը լվանալիս. եթե լոգարանում գլուխը լվանալիս կամ մազերը չորացնելիս մեծ քանակությամբ թափված մազեր են նկատվում, ապա հնարավոր է, որ խնդիրը մազաթափության մեջ է:
— Մազերը թափվում են քնած ժամանակ. սա նույնպես շատ կարևոր ախտանաշան է, քանի որ քնի մի քանի ժամերի ընթացքում մազերը չպետք է այդքան շատ թափվեն:
Մազաթափության պատճառները
— Հորմոնալ դիսբալանս (սեռական հասունություն, հղիություն, դաշտանադադար և այլն),
— Որոշ դեղամիջոցների ընդունում (հակակոագուլյանտներ, հիպոտենզիվ միջոցներ, հակադեպրեսանտներ, հորմոնալ դեղամիջոցներ),
— Օրգանիզմում քրոնիկ վարակի օջախի առկայություն (բակտերիաներ, վիրուսներ, մակաբույծներ, սնկեր),
— Ճառագայթում կամ քիմիոթերապիա ուռուցքների բուժման ժամանակ,
— Ռադիոակտիվ ճառագայթում,
— Սթրես ու նյարդային գրգռվածություն,
— Էնդոկրին համակարգի հիվանդություններ (շաքարային դիաբետ, թիրեոտոքսիկոզ և այլն),
— Վատ սննդակարգ և վիտամինների ու հանքանյութերի պակաս,
— Վնասված վարսեր՝ մեխանիկական կամ քիմիական գործոնների ազդեցության հետևանքով:
— Օրգանիզմում բարորակ կամ չարորակ ուռուցքների առկայություն:
— Աղիների կամ ստամոքսի ռեզեկցիա:
— Գլխի վնասվածքներ կամ այրվածքներ:
— Ժառանգական հակվածության գործոն:
— Իմունային համակարգի թուլացում:
Մազաթափության բուժումը
Ավելին՝ այստեղ
