Հեղինակի գրավոր խոսքի նույնացում. Հայաստանում առաջին անգամ բացառիկ փորձաքննություն է իրականացվել

«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում առաջին անգամ իրականացվել է բացառիկ փորձաքննության ենթատեսակ՝ հեղինակի գրավոր խոսքի նույնացման փորձաքննություն:

Այս մասին հայտնում են փորձագիտական կենտրոնից:

Փորձագիտական կենտրոնն սկսել է իրականացնել հեղինակի գրավոր խոսքի նույնացման փորձաքննություն։ Հեղինակային փորձաքննությունը նշանակվում է այն ժամանակ երբ անհրաժեշտ է պարզել տեքստի հեղինակին և կատարման պայմանները:

Հեղինակային փորձաքննության հիմնական նպատակն է, տալ հետևյալ հարցերի պատասխանները՝

հանդիսանու՞մ է տվյալ անձը տեքստի հեղինակ,

արդյո՞ք մի քանի տեքստեր կատարված են միևնույն հեղինակի կողմից,

արդյո՞ք տվյալ տեսքտը կատարված է հեղինակի կողմից թելադրության կամ արտագրության միջոցով (նման հարցեր առաջանում են հատկապես շանտաժի, շորթման, մարդկանց առևանգման, վարույթն իրականացնող մարմնի աշխատակցի՝ քննիչի թելադրման դեպքերում)։

Եթե հեղինակային փորձաքննության արդյունքում պարզվում է, որ հեղինակը և տեքստի կատարողը, նույն անձն է կամ տարբեր անձինք են, ապա դա բավարար է կատարողի թելադրության կամ արտագրության փաստի հաստատման համար։

Կիսվել սոց․ ցանցերում