Որքա՞ն է կազմել ՀՀ-ում կյանքի տևողությունը 2021-ին. Վիճակագրական կոմիտեն տվյալներ է հրապարակել

Հայաստանում կյանքի սպասվող տևողությունը ծննդյան պահից 2021 թվականին կազմել է 72 տարի, մասնավորապես տղամարդկանց կյանքի տևողությունը՝  67, կանանց կյանքի տևողությունը  77 տարի է կազմել։ Այս մասին civic.am-ը տեղեկացավ Վիճակագրական կոմիտեի «Հայաստանը թվերով-2023» տեղեկագրից։ 

ՌԴ-ում նույնպես 2021 թվականին կյանքի սպասվող տևողությունը կազմել է 72 տարի, սակայն տղամարդիկ, ի համեմատ ՀՀ-ում ապրողների, ավելի կարճ են ապրել՝ 66 տարի, կայանք՝ 76։ Ադրբեջանում կանայք հաշվետու ժամանակաշրջանում ապրել են 77, տղամարդիկ՝ 70 տարի, Վրաստանում կանայք ապրել են 83, տղամարդիկ՝  69 տարի։ Թե ծնելիության, թե  մահացության ընդհանուր գործակիցը 2021 թվականին ՀՀ-ում կազմել է 1000 բնակչի հաշվով՝ 12։  ՌԴ-ում ծնելիության գործակիցը կազմել է 10, մահացության գործակիցը՝ 15, Ադրբեջանում ծնելիության գործակիցը կազմել է 13, մահացության գործակիցը՝ 8, Վրաստանում համապատասխանաբար՝ 12  և 16։

Ուշագրավ են նաև համախառն ներքին արդյունքի ծավալի ինդեքսների մասին տվյալները։  ՀՀ-ում ՀՆԱ ծավալի ինդեքսը 2020-ին  կազմել է 92,8,  2021-ին՝ 105,8, 2022-ին՝ 112,6:  ՌԴ-ում 2020-ին կազմել է 97,3, 2021-ին՝ 105,6, 2022-ին՝ 97,9, Ադրբեջանում 2020-ին՝ 95,8, 2021-ին՝ 105,6, 2022-ին՝ 104, 6։  Վրաստանում 2020-ին կազմել է 93,2, 2021-ին՝ 110,5, 2022-ին՝ 110,1։
Միջին ամսական անվանական աշխատավարձը՝ հաշվարկված ըստ  ազգային արժույթի միջին տարեկան փոխարժեքների, ՀՀ-ում 2020-ին կազմել է 388, 2021-ին՝ 405 ԱՄՆ դոլար, ՌԴ-ում 2020-ին՝ 710 ԱՄՆ դոլար, 2021-ին՝ 768 ԱՄՆ դոլար։

Կիսվել սոց․ ցանցերում