ՀՀ գլխավոր դատախազությունը ԼՂ նախագահ Սամվել Շահրամանյանի դիմում-նամակը փոխանցել է Ազգային անվտանգության ծառայություն:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեցին դատախազությունից։
Հիշեցնենք՝ Սամվել Շահրամանյանը նամակով դիմել էր Աննա Վարդապետյանին՝ խնդրելով ԼՂ պաշտոնատար անձանց կողմից առերևույթ հանցագործություններ կատարելու մասին հրապարակումներն ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում:
«Համացանցում, մասնավորապես՝ սոցիալական ցանցերում առանձին օգտատերերի կողմից լայն տարածում են ստացել Արցախի Հանրապետության պաշտոնատար անձանց կողմից առերևույթ հանցագործություններ կատարելու մասին հրապարակումները, և Արցախի Հանրապետության իշխանությունները շահագրգռված են պաշտոնատար անձանց կողմից կատարված հնարավոր չարաշահումները բացահայտելու և մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու հարցում»,- ասվում էր նամակում։
