Նախազգուշացնող նշաններ, որ օրգանիզմում մեծ քանակով տոքսիններ են կուտակվել

Օրգանիզմը տարբեր ախտանշանների միջոցով զգուշացնում է այն մասին, որ մեծ քանակով տոքսիններ են կուտակվել: Ներկայացնում ենք նշաներ, որոնք կհուշեն՝ ժամանակն է մաքրել օրգանիզմը:

 

 


Անքնություն:
 Սա կարող է տոքսինների կուտակման և արյան շրջանառության արգելափակման հետևանք լինել:

 

 


Էներգիայի բացակայություն:
 Մշտական հոգնածությունը կարող է վկայել տոքսիններով գերբեռնված լինելու մասին: Եթե հոգնածության պատճառը տոքսինների կուտակումն է, աղեստամոքսային տրակտը մաքրելուց հետո այդ զգացումը կանհետանա:

 

 

 

 


Մաշկային խնդիրներ:
 Քորը, ակնեն կարող են վկայել այն մասին, որ օրգանիզմում մեծ քանակով տոքսիններ են կուտակվել: Այդ կերպ օրգանիզմը փորձում է դուրս բերել անպետք նյութերը:

 

 


Գլխացավեր:
 Եվս մեկ նշան, որը կարող է տոքսինների կուտակման հետևանք լինել:

 

 


Լեզուն դեղին կամ սպիտակ գույն է ստանում:
 Սա տեղի է ունենում արյան մեջ տոքսինների կուտակման հետևանքով: Բերանի խոռոչը վերածվում է նպաստավոր միջավայրի բակտերիաների բազմացման համար:

 

 


Քթանցքերի փակվածություն:
 Սա նկատվում է օդի աղտոտվածության դեպքում՝ պարբերաբար տոքսիններ շնչելու հետևանքով:

 

 

 

 


Որովայնի փքվածություն:
 Եվս մեկ ախտանշան, որը կարող է վկայել տոքսիններով գերբեռնված լինելու մասին:

 

 


Ճարպի կուտակում որովայնի հատվածում:
 Օրգանիզմը չի կարողանում կարգավորել արյան մեջ շաքարի, ինչպես նաև խոլեստերինի մակարդակը:

 

 


Գերտաքացում:
 Երբ լյարդը գերբեռնված է, հաճախ գերտաքացում է նկատվում: Առկա է նաև առատ քրտնարտադրություն. օրգանիզմը փորձում է ավելորդ տոքսինները դուրս բերել մաշկի միջոցով:

 

 

Կիսվել սոց․ ցանցերում