<Գազպրոմ>-ից եկել են` ծառայություններ մատուցելու: Նայում եմ` Սովետի ժամանակվա <Գազել>-ով են եկել, երեւի հազվագյուտ նմուշ է: Հետաքրքրվում եմ, թե ինչու նոր մեքենա չեն տրամադրում, ոնց եք երթեւեկում սրանով, բա որ… Թագուհի Հակոբյան

Թագուհի Հակոբյանը գրումէ․

<Գազպրոմ>-ից եկել են` ծառայություններ մատուցելու: Նայում եմ` Սովետի ժամանակվա <Գազել>-ով են եկել, երեւի հազվագյուտ նմուշ է: Հետաքրքրվում եմ, թե ինչու նոր մեքենա չեն տրամադրում, ոնց եք երթեւեկում սրանով, բա որ…
<Դե չեն տալիս, դա է, զոդման աշխատանքներ կատարողներին էս մեքենան է հասնում, նորը չեն տալիս, քանի անգամ ենք դիմել>,- ասում են:
Հիշում եմ, թե տարբեր պատճառներով օրը քանի մարդ է վթարի զոհ դառնում, դրա մասին էլ են լռում, արագ մոռանում:
Հետո նայում եմ շուրջս, թե արեւմտյան արժեքներից, արեւմտյան քաղաքակրթությունից ամբողջ օրը տարբեր եթերներից խոսող ինչքան քաղաքական եւ հասարակական գործիչներ ունենք, խոսում են ու խոսում, հետո գնում են, Եվրոպաներում էլ են խոսում ու չեն հանգստանում… Բայց դե ոնց հասկացնես, որ իրենց սիրելի Արեւմուտքում գերագույն արժեքը Մարդն է, Մարդու կյանքը, արժանապատիվ ապրելը, եւ դրա մասին իրենք ո’չ խոսում են, ո’չ մտածում: Իրենց ո’չ վթարներն են հետաքրքրում, ո’չ տարբեր ոլորտներում չարքաշ, լուռումունջ, իրենց կյանքը վտանգի ենթարկելու գնով աշխատող մարդիկ: Կարեւորը, որ սրտատրոփ վազում են դեպի Եվրոպա, միգուցե այնտեղ իրենց սպասողներ կան)))))):
Կիսվել սոց․ ցանցերում