Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականը ժամանել է շվեյցարական Նյուշատել քաղաք, որտեղ 2025 թվականի Եվրոպայի Մ-21 առաջնության որակավորման փուլի հանդիպում կանցկացնի Շվեյցարիայի Մ-21 հավաքականի հետ, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։ Հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 17-ին։
Հայաստանի թիմը նոյեմբերի 18-ին կմեկնի Ֆինլանդիայի Տուրկու քաղաք, որտեղ նոյեմբերի 21-ին կհյուրընկալվի Ֆինլանդիայի Մ-21 թիմին:
Հայաստանի Մ-21 հավաքականի կազմում մրցավայր են մեկնել հետևյալ ֆուտբոլիստները՝
Դարպասապահներ
Գոռ Մատինյան – ԲԿՄԱ
Սերգեյ Միքայելյան — «Փյունիկ»
Վլադ Չատունց – «Ալաշկերտ-2»
Պաշտպաններ
Էրիկ Սիմոնյան – ԲԿՄԱ
Նորայր Նիկողոսյան – ԲԿՄԱ
Արմեն Սարգսյան – ԲԿՄԱ
Խարիտոն Այվազյան – ԲԿՄԱ
Սերգեյ Մուրադյան — «Նոա»
Համլետ Մնացականյան — «Շիրակ»
Յուրի Մարտիրոսյան — «Վեստ Արմենիա»
Ավենտիս Ավենտիսյան — «Գո Ըհեդ Իգլս» (Նիդերլանդներ)
Կիսապաշտպաններ/Հարձակվողներ
Տիգրան Ավանեսյան — «Բալթիկա» (Ռուսաստան)
Դարոն Իսկենդերյան — «Ռեալ Մոնարքս» (ԱՄՆ)
Էդուարդ Բագրինցև — «Կրասնոդար-2» (Ռուսաստան)
Էդգար Փիլոյան – «Կրասնոդար-2» (Ռուսաստան)
Նարեկ Ալավերդյան – ԲԿՄԱ
Համլետ Սարգսյան – ԲԿՄԱ
Սերոբ Գալստյան — «Արարատ»
Լևոն Դարբինյան — «Շիրակ»
Գևորգ Տարախչյան – «Ուրարտու»
Կարեն Նալբանդյան — «Ալաշկերտ»
Գոռ Մանվելյան – «Նոա»
Գոռ Լուլուկյան — ԲԿՄԱ
Լևոն Վարդանյան — «Փյունիկ»
Համլետ Մինասյան — «Արարատ»
Միսակ Հակոբյան — ԲԿՄԱ
