Ծամոնի-ի օգտակար հատկությունները

Բրիտանացի բժիշկները խորհուրդ են տալիս բոլոր նրանց, ովքեր տարել են ստամոքսի քաղցկեղի վիրահատություն, առանց շաքարի ծամոն ծամել, ինչը թույլ կտա արագ վերականգնել մարսողական համակարգը: Լոնդոնի համալսարանական քոլեջի վիրաբույժը խորհուրդ է տվել այդ վիրահատությունից հետո օրական երեք անգամ մեկ ժամ ծամոն ծամել: Ալասթեր Վինձորը նշել է, որ հիվանդները վիրահատությունից հետո երկար են մնում հիվանդանոցում միայն այն պատճառով, որ աղիները չեն ակտիվանում և անցնում են «քնած» վիճակի:

Ծամոնն ակտիվացնում թքարտադրությունը, ինչը ստիպում է ակտիվանալ ենթաստամոքսային գեղձին, որի արտադրած ֆերմենտների շնորհիվ աղեստամոքսային համակարգը սկսում է բնականոն գործել:

Բժիշկները նաև ապացուցված են համարում, որ ծամոնն օգնում է ծննդկան կանանց, որոնք երեխա են ունեցել կեսարյան հատումով:

Կիսվել սոց․ ցանցերում