Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի մինչև 22 տարեկանների առաջնությունում Հայաստանն ապահովել է առաջին մեդալը։
Կանանց 60 կգ քաշային կարգում Էլիդա Քոչարյանը քառորդ եզրափակիչում մենամարտել է իտալացի Ֆերանտե Դոնատելայի հետ եւ հաղթել է 5:0 հաշվով։
Էլիդա Քոչարյանն ապահովել է առնվազն բրոնզե մեդալ։
