Թուրքական Իզմիր քաղաքում մետրոյի վագոնը դուրս է եկել գծերից, ոչ ոք չի տուժել, տեղեկացրել է քաղաքապետարանը։
«Sanayi կայարան մտնելիս մետրոյի գնացքի վերջին վագոնը դուրս է եկել գծերից եւ հարվածել պլատֆորմի պատին։ Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել»,- տեղեկացրել է քաղաքապետարանի մամուլի հաղորդագրությունը։
Իշխանություններն սկսել են միջադեպի հետաքննությունը։
