Նոր հնարավորության պատուհան է բացվել, հուսով ենք՝ Հայաստանը կգործի այդ գիտակցումով. Թпւրքիայի պաշտպանության նախարար

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը Թուրքիայի խորհրդարանի բյուջետային պլանավորման հանձնաժողովում նախարարության 2024թ․-ի բյուջեի քննարկումների ժամանակ անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին, ինչպես նաև քուրդ զինյալների դեմ տարվող գործողություններին։

«Ադրբեջանի և Հայաստանի միջև մնայուն խաղաղության հաստատմանն ուղղված մի նոր հնարավորության պատուհան է բացվել։ Հոսով ենք, որ Հայաստանը կգործի այդ գիտակցումով»,- նշել է նախարարը։

Այս մասին գրում է ermenihaber-ը:

Անդրադառնալով քուրդ զինյալների դեմ գործողություններին, որոնց Անկարան համարում է ահաբեկիչներ, ապա ըստ Գյուլերի՝ 2015-ից ի վեր Թուրքիայում, Սիրիայում ու Իրաքում քրդական ուժերի դեմ իրականացված գործողությունների ընթացքում սպանվել է 39․211 զինյալ։

Այս տարի սպանված քուրդ զինյալների թիվը հասնում է 1868-ի։

Կիսվել սոց․ ցանցերում