ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովից հայտնում են՝ ի պատասխան նախագահ Անդրանիկ Քոչարյանի 13.11.2023 թ. գրության՝ Սամվել Շահրամանյանը հաստատել է իր մասնակցությունը 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի աշխատանքներին:
Հիշեցնենք՝ վերջինիս հանձնաժողով հարցաքննության հրավիրելու համար գրավոր նամակ էր ուղարկվել նոյեմբերի 13-ին։
Ավելի վաղ՝ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր՝ Շահրամանյանին արժե որոշ հարցեր ուղել՝ կապված 44-օրյա պատերազմից հետո այն իրողությունների հետ, որոնք առնչում են թե՛ սպառազինությանը, թե՛ հայաթափմանը, թե՛ կապիտուլիացիոն բնույթի այն փաստաթղթերին, որոնք, այնուամենայնիվ, ստորագրվել են. «Եվ այդ ստորագրությունը ինչ նպատակ էր հետապնդում: Այդ հարցերի պատասխանը կարող է լրացնել Քննիչ հանձնաժողովի եզրակացության այդ դրվագն ամբողջությամբ»:
