Տпւժшծ ոստիկանը տեղափոխվել է «Հերացի» համալսարանական հիվանդանոց

ԵՊՀ-ի մասնաշենքերից մեկում տեղի ունեցած դեպքի հետևանքով 3 տուժածներից մեկի՝ ոստիկանի առողջական վիճակը գնահատվում է բավարար։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։

«ԵՊՀ հրդեհի բռնկման հետևանքով «Հերացի» համալսարանական հիվանդանոց է բերվել մեկ տուժած (ոստիկան): Վիճակը մասնագետները գնահատում բավարար: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- գրել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի պետական համալսարանում հրդեհ է տեղի ունեցել։

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ռեկտորի մամուլի խոսնակ Քնար Միսակյանը պարզաբանել էր՝ հրդեհը տեղի է ունեցել ԵՊՀ 1-ին մասնաշենքի նկուղային հարկի սենյակներից մեկում։ Նախնական վարկածով՝ այն առաջացել է հոսանքի տատանումից։

ՀՀ առողջապահության նախարարությունից էլ հայտնել են, որ պայթյունի հետևանքով կան տուժածներ և մահվան դեպք: Երեք տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, նա վերակենդանացման բաժանմունքում է:
Կիսվել սոց․ ցանցերում