«Էվերտոնը» զրկվեց 10 միավորից

Անգլիական Պրեմիեր լիգան զրկվեց Լիվերպուլի «Էվերտոնին» 10 միավորից ֆինանսական արդար խաղի կանոնները խախտելու համար, հաղորդում է մրցաշարի կայքը։ «Էվերտոնն» այժմ ունի 4 միավոր եւ 19-րդ տեղում է։ 4 միավոր ունի նաեւ վերջին տեղում գտնվող «Բարնլին»։

Անկախ հանձնաժողովի հետաքննության արդյունքում՝ պարզվել է, որ «Էվերտոնը» 2021-2022 թվականների մրցաշրջանի ավարտին ծախսել է 124,5 միլիոն ֆունտ ստերլինգ, թեեւ ունեցել է 105 միլիոն եվրո ծախսելու իրավունք։

«Էվերտոնը» բողոքարկել է որոշումը։

Կիսվել սոց․ ցանցերում