Աչքովս պատուհանը կոտրած նոր տրոլեյբուս ընկավ, նաև մաքուր չէր. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հարցրեց, թե արդյո՞ք քաղաքային տրանսպորտի համար պահեստամասերի խնդիր կա:

Այս մասին նա հարց ուղղեց՝ նշելով, որ պատուհանը կոտրած տրոլեյբուս է տեսել Երևանում:

«Երեկ աչքովս ընկավ, որ պատուհանը կոտրած նոր տրոլեյբուս կար երթևեկող ու նաև՝ մաքուր չէր. պահեստամասերի հետ կապված խնդիր ունե՞նք»,- հետաքրքրվեց նա:

Ի պատասխան, քաղաքապետին հայտեցին, որ ուրբաթ օրը Կառավարության որոշմամբ ստացվել են պահեստամասեր, պատուհանն առկա է, և այս շաբաթ արդեն կփոխեն: Ինչ վերաբերում է տրոլեյբուսի մաքրությանը, ապա Ավինյանին վստահեցրին`այն չի լվացվել, որպեսզի ներսում ջուր չլիներ:

Կիսվել սոց․ ցանցերում