«Նախորդ շաբաթ ապամոնտաժվել է թվով 167, այս շաբաթ ապամոնտաժվել է թվով 247 ինքնակամ տեղադրված գովազդ»:
Այս մասին այսօր քաղաքապետարանի հերթական գործակարգավարական նիստի ժամանակ ասաց Արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Առաքելյանը:
Ըստ նրա՝ ապամոնտաժված գովազդների թվաքանակով առաջատարը Դավիթաշեն վարչական շրջանն է, որտեղ գովազդի խախտման 64 դեպք է արձանագրվել։ Երկրորդը Կենտրոնն է, երրորդը՝ Նոր Նորքը։
Առաքելյանը նաև նկատեց, որ շաբաթվա ընթացքում 1114 տնտեսվարողի ծանուցվել է, որ մինչև հունվարի 1-ը գովազդները պետք է համապատասխանեցնեն պահանջներին:
