Մաքրման աշխատանքները կսկսվեն, եթե ձնահոսքի վտանգ չլինի:
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Վրաստանից Վերին Լարսի անցակետով Ռուսաստան տանող ճանապարհն այսօր փակ կմնա տեղումների պատճառով: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Ռուսաստանում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
«Գուդաուրի-Կոբի ճանապարհի փակ հատվածն այսօր չի կարող բացվել շարունակվող առատ ձյան պատճառով: Սպասվում է, որ տեղումները կդադարեն միայն վաղն առավոտյան»,– ասաց նա:
Եթե ձնահոսքի վտանգ չլինի, ձնամաքրման աշխատանքները առավոտյան կվերսկսվեն արգելափակված ճանապարհի 2 կողմից միաժամանակ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ռազմավիրական ճանապարհով բոլոր տեսակի ավտոտրանսպորտի երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է,
Ավելի քան 850 հայկական բեռնատար է սպասում Վերին Լարսի անցակետի բացմանը։
Ավելի քան 850 հայկական բեռնատար է սպասում Վերին Լարսի անցակետի բացմանը։
