Երեկվա նիստում օգտագործված լեքսիկոնը ցնցել է անգամ Վարդան Ղուկասյանին. «Հանրային ձայն» կուսակցության անդամ

«Երեկ «Հանրային ձայն»-ը բոյկոտեց ավագանու նիստը և չներկայացավ, որի արդյունքում տեղի ունեեցավ այն ինչ մենք բոլորս տեսանք»:

Այս մասին այսօր ավագանու նիստի ժամանակ ասաց «Հանրային ձայն» խմբակցության ավագանու անդամ Նանա Սարգսյանը և հավալեց, որ որոշել են հանրությունից չթաքցնել նաև բոյկոտի պատճառը:

«Պատճառն այն էր, որ մեր ընդդիմադիր գործընկերներից ստացել էինք առաջարկ առ այն, որ իրենք նույնպես բոյկոտելու են նիստը, բայց նաև հավատի աղբյուրներից ունեինք տեղեկություններ, որ մեր ընդդիմադիր գործընկերները հենց համոզվեն, որ մենք բոյկոտելու ենք նիստը, մեղմ ասած խախտելու էին պայմանը և ներկայանալու էին նիստին, այդ կերպ փորձելով ցույց տալ հանրությանը և կոալիցիային, որ «Հանրային ձայնն» այլևս որոշիչ չէ ավագանիում»,- նշեց Սարգսյանը և հավելեց. «Հավանաբար որոշակի խումբ այդ կերպ որոշել է ազատվել «Հանրային ձայն»-ից, և այդ մասին է վկայում նաև մեդիադաշտի արշավը մեր դեմ, որտեղ ասվում էր, որ իբրև թե քաղաքապետը քրեական գործ է հարուցել ֆրակցիայի նկատմամբ՝ մասնագիտական լիազորություննեը իրականացնելու պատճառով»:

«Հանրային ձայն» խմբակցության ավագանու անդամի խոսքով՝ այսպիսի լուրերի տարածմամաբ այդ խումբը փորձել է ապահովվել բարենպաստ պայմաններ երեկվա բոյկոտի մեջ ներգրավվելու նպատակով, ինչն իրենց համար կանխատեսելի էր. «Բայց մեզ համար անկանխատեսելի էր այն, ինչ տեղի ունեցավ երեկվա նիստում, օգտագործելով այնպիսի լեքսիկոն, որն անգամ ցնցեց Վարդան Ղուկասյանին»:

Նանա Սարգսյանը Ֆրակցիայի անունից հորդորեց գործընկերներին դահլիճում անձնական հարցեր չլուծել և դահլիճից շշեր և մազեր չպոկել:

Կիսվել սոց․ ցանցերում