«Շանտաժի մեթոդը, որը մեզ եք վերագրում, ինքներդ չփորձեք անել, որովհետև դա չի աշխատելու, շատ կարճ կյանք է ունենալու։ Հայատարարությունը, որ միասնական գործողություն պետք է լինի րոպեներ անց հերքվեց»։
Այս մասին այսօր Երևանի ավագանու երեկվա միջադեպերի պատճառով այսօր տեղափոխված ավագանու նիստի ժամանակ իր ելույթում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը՝ դիմելով ընդդիմադիր ավագանիներին։
«Հանրությունը մեզ տվել է ձայն, որպեսզի իրենց ծառայություն մատուցենք, մեզ չի տվել ձայն, որպեսզի մրցակցենք, թե ով կարող է ճգնաժամ ստեղծել։ Ես վստահեցնուևմ եմ ձեզ, այն ուժը, որն առաջինը փորձեց ճգնաժամ ստեղծել, հանրությունը հենց այդ ուժերից էլ հիասթափվելու է և փոշմանելու է, որ իրեն քվեարկել է»,– ասաց նա։
Վերջինս դիմեց նաև «Ազգային առաջընթաց» խբակցության անդամներին․ «Շատ լավ ենք պատեկարցնում, թե ինչպիսին է հանրային–քաղաքական դաշտը, ինչպիսին կլինի նաև ապագայում, հանրային վստահությունը չմսղել։ Իմ անկեղծ խորհուրդն եմ տալիս՝ ուշադիր եղեք ձեր գործողություններրւմ և չփոշիացնել այն հնարավորույթունը, որը ձեզ տրվել է։ Այն ծառայությունները, որի համար քաղաքացիները մեզ ուղարկել են պատվավոր կիրականացնեք, անհաջողությունը լինելու է բոլորի անհաջողությունը»։
