Բժիշկը որոշ մարդկանց հորդորել է խուսափել դատարկ ստամոքսին ջուր խմելուց

Երիկամային հիվանդություն ունեցող մարդիկ դատարկ ստամոքսին չպետք է ջուր խմեն, նշել է գաստրոէնտերոլոգ Ռուստեմ Սադիկովը։ Նրա խոսքերը մեջբերում է «Doctor Peter» պարբերականը։

Սադիկովի խոսքով, կարևոր է բավականաչափ ջուր խմել, քանի որ այն պահպանում է ամբողջ օրգանիզմի առողջությունը, իսկ ձմռանը նվազեցնում է սուր վարակիչ հիվանդություններով վարակվելու հավանականությունը։ Չոր լորձաթաղանթները բակտերիաների բազմացման համար իդեալական վայր են, բացատրել է բժիշկը։

Հաճախ, շարունակել է գաստրոէնտերոլոգը, բժիշկները խորհուրդ են տալիս առավոտյան դատարկ ստամոքսին մի քանի բաժակ գոլ ջուր խմել՝ գիշերվա ընթացքում խտացած արյունը նոսրացնելու, լեղուղիների սպազմը թեթևացնելու և ստամոքսի աշխատանքը ճիշտ սկսելու համար։

Սակայն նման սովորությունը կարող է վնասել որոշ մարդկանց, զգուշացրել է Սադիկովը։ Այսպիսով, նշել է նա, եթե երիկամների ու լեղապարկի հետ կապված խնդիրներ ունեք, ինչպես նաև արյան բարձր ճնշում, ապա չպետք է մեծ քանակությամբ ջուր խմել դատարկ ստամոքսին։ Առանց բժշկի հետ խորհրդակցելու այս սովորությունը կարող է խորացնել քրոնիկական հիվանդությունները։

Սադիկովը նաև ասել է, որ առավոտյան ջուրը պետք է ճիշտ խմել։

«Երբ ջուրը խմում են կանգնած վիճակում, դա օրգանիզմում հեղուկի անհավասարակշռություն է առաջացնում, ինչը կարող է հանգեցնել արթրիտի զարգացման»,- նշել է գաստրոէնտերոլոգը։

Կիսվել սոց․ ցանցերում