Դժբшխտ պատահար՝ Ախալքալաք -Կարծախ տանող ճանապարհին

Նոյեմբերի 20 -ին՝ ժամը 20։00 -ի սահմաններում, Ախալքալաքից դեպի Կարծախ տանող ճանապարհին դժբախտ պատահար է տեղի ունեցել։

Բեռնատար ավտոմեքենան ձյան և մերկասառույցի պատճառով հայտնվել է հանդիպակաց գոտում, թեքվել և ամբողջությամբ փակել է ճանապարհը։ Ականատեսների խոսքով՝ մեքենան իր երթևեկելի գոտի բերելու ընթացքում վարորդը հանկարծամահ է եղել։

Դեպքի վայրում աշխատել են Վրաստանի ՆԳՆ ճանապարհային ոստիկանության ինչպես նաև շտապ օգնության աշխատակիցները։

Սկզբնաղբյուրը՝ Radio NOR

© https://shamshyan.com/hy/article/2023/11/23/1250694

Կիսվել սոց․ ցանցերում