Անվտանգության խորհրդում իմ ասածը նենգափոխվել է․ վարչապետը՝ պшհեստшզпրшյիններին բնակարան հատկացնելու մասին

Քաղաքացիների տեսաուղերձով ուղարկված հարցերին պատասխանելու ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ պահեստազորայինների բնակարանների ստացման հարցին։

Ըստ նրա՝ այդ հարցը պետք է լուծված լիներ դեռևս 2018 թվականի իր հանձնարարականով, սակայն ինչ–որ բան այն չի գնացել․ «Պետք է անկեղծ ասեմ, որ երբ ես մոտավորապես 8 ամիս առաջ իմացել եմ, որ այդ հարցը դեռևս լուծված չէ, ինչ–որ տեղ շոկ եմ ապրել, որովհետև շատ լավ հիշում եմ 2018 թվականի օգոստոս–սեպտեմբերին իմ աշխատասենյակում տեղի ունեցած քննարկումը սպանների ներկայացուցիչների հետ և այդ քննարկումներից հետո ես հարցը բարձրաձայնել եմ և հանձնարարել եմ, որ ֆինանսների նախարարությունը մեր 2018 թվականի պետական բյուջեի կատարման արդյունքներով խնայված միջոցներ հատկացնի այդ ծրագրին, որպեսզի այն ժամանակ 300 սպայի հարցը լուծվի։

Հետո ես թեմայի մոջ խորացա և իմացա, որ անվտանգության խորհրդում իմ ասածը նենգափոխվել է։ Դա այլ պատմությունն է և ես բնականաբար առաջին հերթին ինքս շատ մեծ զարյութ ապրեցի, թե ոնց կարելի է անվտնագության խորհրդում որոշման էությունը փոխել։ Մենք միանշական այդ խնդիրը պետք է լուծենք»։

Կառավարության ղեկավարի խոսքով՝ չկա հասկացություն, որ բյուջեի համար փող չկա, նախատեսվում է, որ այդ ծրագիրը կիրականացվի։

Կիսվել սոց․ ցանցերում