Բժիշկը թվարկել է անվտանգ ձմեռային կոշիկների չափանիշները

Կոշիկի վերին նյութը պետք է անջրանցիկ լինի՝ ոտքերը ձնից, անձրևից և սառույցից պաշտպանելու համար, վնասվածքաբան և օրթոպեդ Միխայիլ Իգնատովը։ Նա Lenta.ru-ին թվարկել է ձմեռային կոշիկներ ընտրելու չափանիշները։

Կարևոր է նախապատվությունը տալ բնական նյութերին՝ կաշին կամ նուբուկը հարմար են կոշիկների վերնամասի համար, իսկ բուրդը՝ ներքին հատվածի, նշել է Իգնատովը։ Բժշկի խոսքով՝ այս կերպ ձեր ոտքերը չեն քրտնի, ինչը կօգնի խուսափել սնկերի զարգացումից։

Միաժամանակ մասնագետն առասպել է անվանել այն հայտարարությունը, թե ձմեռային կոշիկները պետք է օդի համար զգալի հատված ունենան։ Ոտքերի հարմարավետության համար դրանք կարող են առավելագույնը 1 սանտիմետրով մեծ լինել ոտքից, պարզաբանել է վնասվածքաբան-օրթոպեդը։

Իգնատովը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ավելի լավ է կոշիկները փորձել կեսօրին, երբ ոտնաթաթերն ավելի փռված են։

Ճիշտ ընտրություն կատարելու համար ավելի լավ է ձեզ հետ վերցնեք գուլպաներ կամ զուգագուլպաներ, որոնք նախատեսում եք կրել ամեն օր ձմեռային կոշիկների հետ։

Կիսվել սոց․ ցանցերում