Երևանից հստակ ազդանշան ենք ստացել՝ Նիկոլ Փաշինյանը կժամանի Պետերբուրգ՝ ԱՊՀ նիստին. Ուշակով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ավանդական ոչ պաշտոնական հանդիպմանը և դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում կմասնակցի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) պաշտոնական հանդիպմանը։

Այս մասին Alpha News-ին ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Այո, մենք Երևանից ազդանշան ստացանք, որ վարչապետը դեկտեմբերի վերջին պատրաստվում է գալ Սանկտ Պետերբուրգ՝ ոչ պաշտոնական հանդիպման (ԱՊՀ)։ Եվ պաշտոնական գագաթնաժողովին ևս»,- ասել է Ուշակովը։

Հարցին, թե արդյո՞ք այս տեղեկությունը հավաստի է, ՌԴ նախագահի օգնականը պատասխանել է. «Մենք ազդանշան ենք ստացել, հստակ, կոնկրետ ազդանշան Երևանից»։

Կիսվել սոց․ ցանցերում