Երևանում ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ նոյեմբերի 27-ին, ժամը 22:00-ից մինչև նոյեմբերի 28-ի ժամը 07։00-ն, ժամանակավորապես կդադարեցվի Աբովյան փողոցի՝ Պուշկին փողոցի խաչմերուկից մինչև Հանրապետության հրապարակ հատվածի երթևեկությունը:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Պատճառվող Ժամանակավոր անհարմարությունների համար հայցում են բնակիչների ներողամտությունը:
