«Աստոն Վիլայի» իսպանացի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին մեկնաբանել է 2:1 հաշվով հաղթանակը Լոնդոնի «Տոտենհեմի» նկատմամբ Անգլիայի առաջնութւան 13-րդ տուրի խաղում։
«Ես շատ երջանիկ եմ եւ շատ շնորհակալ եմ երկրպագուներին, ակումբին, աշխատակիցներին, խաղացողներին եւ մարզչական շտաբին։
Մենք կենտրոնացած էինք այս խաղում՝ ձգտելով լինել շատ հետեւողական 90 րոպե շարունակ։ Մեզ դա հաջողվեց շատ ծանր խաղում, որը կարող էինք տանուլ տալ, ոչ ոքի ավարտել կամ պարտվել։ Խաղացողները գերազանց աշխատանք կատարեցին»,- Էմերիի խոսքը մեջբերում է «Աստոն Վիլայի» կայքը։
Պրեմիեր լիգայի 13 տուրից հետո «Աստոն Վիլան» 28 միավորով չորրորդն տեղում է։ Նույնքան միավոր ունի երրորդ տեղում գտնվող «Լիվերպուլը»։
