ШԴՐԲԵՋШՆՈՒՄ ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍ Է ՇՐՋՎԵԼ

Ադրբեջանի Շամկիրի շրջանում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել: Վթարը տեղի է ունեցել Կյուր գյուղ տանող ճանապարհին։

«Գազել» մակնիշի միկրոավտոբուսը կորցրել է կառավարումը ճանապարհին վազող խոշոր եղջերավոր անասունների պատճառով:

Վթարի հետեւանքով 6 մարդ տուժել է, որոնք հոսպիտալացվել են։

Նշենք, որ միկրոավտոբուսի բոլոր ուղեւորները ջերմոցային աշխատողներ են եղել:

 

Կիսվել սոց․ ցանցերում