Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Գառնի համայնքի ԿՀՓԽ կամավորներն ու Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, ինչպես նաև Գառնու տաճարում իրազեկման աշխատանքներ իրականացնող թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, վաշտի հրամանատար Դավիթ Նիկողոսյանի և դասակի հրամանատար Արմեն Առաքելյանի գլխավորությամբ:
Կամավորները, գյուղացիները, փրկարարներն ու պարեկները մի քանի ժամ որոնողական աշխատանքներ են կատարել և վարորդի դին հայտնաբերել են ավտոմեքենայից մոտ 100 մ հեռավորության վրա, ապա դին մեծ դժվարությամբ պատգարակով մոտեցրել են դիատարին:
Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Աբովյանի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատսխանատու հերթապահի գլխավորությամբ:
Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Կարեն Փթուկյանի, բաժնի պետի տեղակալ Յուրա Պապյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գրիգոր Դալլաքյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ունեն տեղեկություններ, որ հնարավոր է՝ վթարը տեղի է ունեցել մեկ օր առաջ, որը ճշտվում է:
© https://shamshyan.com/hy/article/2023/08/20/1244725