Lragrogh.com-ի խմբագրություն են դիմել Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի 47 շենքի բնակիչները առ այն, որ շենքին հարակից դիտահորերը լցված են կեղտաջրով եւ դրանք թափվում են շենքի նկուղը։ Շենքի տարածքում տիրում է գարշահոտություն, խոնավություն է առաջացել, առկա են նաեւ թունավորման դեպքեր, որոնք անհանգստություն են պատճառում բնակիչներին։ Մեզ դիմած քաղաքացիները տեղեկացրին, որ 24․11․2023թ․ դիմել են <Վեոլիա ջուր> ՓԲԸ-ին, սակայն մինչ օրս իրենց չեն արձագանքել։ Այդ դիտահորները լցվում են ամեն շաբաթ, եւ բնակիչների ահազանգը մնացել է ձայն բարբառո հանապատի։
Դիտահորերը լցված են կեղտաջորվ
