Փաստաբանը կմիջնորդի Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը փոփոխելու համար

Փաստաբանը կմիջնորդի Վանաձորի նախկին քաղաքապետ, կալանքի մեջ գտվող Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը փոփոխելու համար։

Այս մասին տեղեկանում ենք Մամիկոն Ասլանյանի «Ֆեյսբուքյ»-ի էջից։

«Դեկտեմբերի 5֊ին, ժամը՝ 16.30-ին, Հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենա շուրջ երկու տարի կալանքի տակ գտվող Մամիկոն Ասլանյանի հերթական դատական նիստը, որի ընթացքում փաստաբանը կմիջնորդի խափանման միջոցի փոփոխության համար», -նշված է գրառման մեջ:

Հիշեցնենք՝ Մամիկոն Ասլանյանի նկատմամբ քրեական գործը հարուցվել է դեռևս  2022 թվականի սեպտեմբերի 14-ին, այնուհետ նրան առաջադրված մեղադրանքը լրացվել և նոր մեղադրանք է առաջադրվել:

Մամիկոն Ասլանյանն անազատության մեջ է 2021 թվականի դեկտեմբերի 15-ից:

Հիշեցնենք նաև, որ Մամիկոն Ասլանյանի գլխավորած «Մամիկոն Ասլանյան դաշինք»-ը հաղթանակ էր տարել 2021-ի դեկտեմբերի 5-ին Վանաձորում կայացած ՏԻՄ ընտրություններում:

Մամիկոն Ասլանյանը Վանաձորը ղեկավարում էր 2016 թվականից, մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու պաշտոնեական կեղծիք կատարելու համար։

Կիսվել սոց․ ցանցերում