Ջերմուկ քաղաքում «Nissan»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել. տուժածներ չկան

Օգոստոսի 20-ին` ժամը 21։30-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ քաղաքի «Ֆորտե» ռեստորանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. տուժածներ չկան:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Շահումյան փողոցում «Nissan» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ա. Ա., ծնված 1969 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ուղղել այն:

Կիսվել սոց․ ցանցերում