ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․Դուբայի միլիարդատիրոջ կինն իր վրա օրական 216 հազար դոլար է ծախսում. ո՞վ է նա

Թխահերը ծախսելիս չի խնայում՝ միայն ռեստորանում շոկոլադի վրա կարող է ծախսել ավելի քան 7 հազար դոլար։

Լինդա Անդրադեն սոցիալական ցանցերի իսկական աստղ է, նա իր ժողովրդականության համար պարտական է վարած ապրելակերպին։ Աղջիկը Դուբայի միլիարդատիրոջ կին է։ Նա 24 տարեկան է և լողում է շքեղության մեջ, թխահերը չի թաքցնում, որ շատ բան կարող է իրեն թույլ տալ։ Նա նույնիսկ որոշել է նշել այն գումարը, որը օրական ծախսում է իր քմահաճույքների համար։

Լինդան իրեն անվանում է գլխավոր տնօրեն և Դուբայի իսկական տնային տնտեսուհի։ Թե որտեղ է աշխատում աղջիկը, չի նշվում, բայց ակնհայտ է, որ աշխատավարձից-աշխատավարձ ապրելն նրա համար չէ։

«Ես ուզում եմ, որ իմ աղջիկը դառնա մայրիկ-տնային տնտեսուհի: Տղամարդու վրա հույս դնելը լրիվ բնական է»,- ասում է նա։

Լինդան խստորեն հետևում է այս կանոնին՝ նա չի ամաչում ծախսել, իսկ ամուսինը չի սահմանափակում նրան տրամադրվելիք գումարը։ Lionlindaa-ն (աղջկա մականունն է TikTok-ում) կիսվում է, որ ամեն օր առասպելական գումարներ է ծախսում։ Ահա թե ինչ տեսք ունեն նրա կտրոնները «սովորական չորեքշաբթի օրը».

«Մի չորեքշաբթի ես ծախսեցի $216,789», — ասում է նա:

Ինչի՞ վրա է միլիարդատիրոջ կինը ծախսում փողերը։ Սննդի, զվարճանքի, հագուստի և մոլախաղերի վրա։ Օրինակ՝ մի օր աղջիկը ռեստորանում ընթրիքի վրա ծախսել է 229141 դոլար, իսկ միայն շոկոլադն արժեցել է 7210 դոլար։

Այնուհետև Ռիկին՝ ամուսինը նրա համար գնել է ոսկյա զարդեր, որոնք արժեցել են 201200 դոլար։ Եվ որպեսզի սիրելին չձանձրանա, նա 52210 դոլար է փոխանցել նրա «զվարճանքի» քարտին։

Լինդան սիրում է մոլախաղեր, նրա ավանդները հաճախ հասնում են $1,411,000-ի:

«Մացած գնումների վրա ես ծախսել եմ 356,214  դոլար», — ասում է նա:

«Wells Fargo սիրում է ինձ», — ամփոփում է Լինդան:

Այստեղ հարկ է նշել, որ Wells Fargo-ն ԱՄՆ հինգ խոշորագույն բանկերից մեկն է։

Բաժանորդները, իհարկե, զարմացած են ծախսերի ծավալից։ Ոմանք մեկնաբանել են. «Չորեքշաբթի օրը ձեր պատահական ծախսերը կարող են արմատապես փոխել իմ կյանքը»:

Բայց Լինդան իր կյանքն այնքան էլ հեշտ չի համարում։ Այն լցված է անհանգստությամբ և վտանգներով։ Նրա ամուսնության մեջ շատ պահեր են եղել, որոնք նա անվանում է «ամենավատ»: Օրինակ՝ աղջիկը խոստովանել է՝ վախենում է, որ իրեն կողոպտեն, և որ ամուսնուն կխլեն։ Վերջին վախը նրան հատկապես անհանգստացնում է։

«Կանայք ցանկանում են իմ տղամարդուն»: — սարսափով խոստովանում է բլոգերը։

Մրցակիցներից առաջ անցնելու համար նա փորձում է 100%-ամոց տեսք ունենալ, թեև կա ևս մեկ խնդիր՝ շուրջբոլորը չափազանց համեղ ուտելիքներ կան: Եվ դա աղջկան շատ հոգսեր է պատճառում։

Նա նաև նեղսրտում է, որ ամուսինը թույլ չի տալիս մեքենա վարել ու չափից շատ հագուստ է գնում։

Աղբյուր` LADYNEWS.am

Կիսվել սոց․ ցանցերում