Լոռու մարզի Ալավերդի համայնքում մեկնարկել է ավագանու արտահերթ նիստը` գործող համայնքապետ Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու հարցով։
Ի տարբերություն նախորդ նիստի՝ այժմ քվորում կա, ներկա է ավագանու 27 անդամից 14-ը, նիստը գումարված է համարվում օրենքի ուժով:
Ավագանու նիստից բացակայում են «Ապրելու երկիր» խմբակցության անդամները, գործող համայնքապետ Արկադի Թամազյանը, ինչպես նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամ Դավիթ Ղումաշյանը, ում էլ ավագանու 14 անդամները առաջադրելու են որպես համայնքի ղեկավարի թեկնածու:
Այս պարագայում նիստը վարելու գործը հանձնարարվեց ավագանու կազմի՝ տարիքով ամենաավագ անդամին՝ Սիմոն Զախարովին: Վերջինս, ի դեպ, ավագանու այն անդամն է, որն ընտրվել էր «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակով, սակայն այժմ կողմ է Թամրազյանին անվստահություն հայտնելու գործընթացին:
Նիստի սկզբում Զախարովը նշեց.
«Համաձայն թիվ 24 ԸԸՀ թիվ 14 արձանագրության՝ ավագանու անդամ Մարիաննա Պեպանյանը վայր է րել մանդատը և որոշում է կայացվել ՔՊ հերթական հաջորդ թեկնածուին՝ Հայկ Հովակիմյանին շնորհել ավագանու մանդատ»:
Նիստից բացակայում է նաև ավագանու աշխատակազմի քրտուղարը, որն արձանագրելու էր նիստը, այդ աշխատանքը քվեարկությամբ վերապահվեց ավագանու անդամներից մեկին:
Զախարովը ևս մեկ անգամ հայտնեց, որ ավագանու 14 անդամ ներկա է նիստին, քվորում ապհովված է, օրակարգում ընդամենը մեկ հարց կա՝ գործող համայնքապետ Արկադի Սամվելի Թամրազյանին հայտնել անստահություն և ավագանու անդամ Դավիթ Ղումաշյանին ընտրել համայնքապետ: Քվեարկությունն ընթանալու է փակ և գաղտնի:
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 19-ին «Ապրելու երկիր» խմբակցությունը նախաձեռնել էր նիստ՝ Ալավերդի համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու օրակարգով։
Նիստը չէր գումարվել քվորում չլինելու հիմքով, որից հետո արվել էր հայտարարություն՝ մեջբերումով․ «Նիստը տեղի չի ունեցել, և օրենքի կետով ավագանին մեկ տարի ժամկետով չի կարող համայնքի ղեկավարին անվստահություն հայտնել»։
Հիշեցնենք՝ Ալավերդի համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ավելի վաղ հայտարարություն էր տարածել և մանրամասներ հայտնել համայնքի ղեկավար Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու՝ «Ապրելու երկիր» խմբակցության նախաձեռնության վերաբերյալ ու նշել, որ հոկտեմբերի 19-ին առհասարակ նիստ չի գումարվել, ինչը վկայում է Ալավերդի համայնքի աշխատակազմի քարուղարի ստորագրությամբ արձանագրությունը, հետևաբար՝ Թամրազյանին կրկին անվստահություն հայտնել հանրավոր է:
