Բյուջեով շուրջ 3 մլրդ դրամ է հատկացվել ռադիոմոնիտորինգային սարքավորումների համար. Հակոբ Արշակյանը՝ թпւրքական ռադիոալիքների մասին

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն ԱԺ այսօրվա նիստում անդրադարձավ թուրքական ալիքների ռադիոհաճախությունների վերաբերյալ բարձրացված հարցին և մասնավորապես ասաց. «Դա տասնամյակների խնդիր ունի: Բայց ուզում եմ, որ մենք նաև նշենք, թե ինչ գործողություններ են կատարվել դրանք կանխելու համար»:

Նա ընդգծեց, որ բյուջեով հաստատվել է շուրջ 3 մլրդ դրամի հատկացում ռադիոմոնիտորինգային սարքավորումների համար: «Այսօր արդեն դրանք Հայաստանում են: Գիտեք, որ սահմանը ֆիզիկապես փակ չէ, և օդով են անցնում այդ ռադիոալիքները: Ուստի դրանց չափման համար անհրաժեշտ են սարքավորումներ, որոնք հնացած էին Հայաստանում և չէին համապատասխանում միջազգային ստանդարտներին:

Հիմա մենք մեծ ներդրում ենք արել»,- նշեց Հակոբ Արշակյանը և, դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանին, ասաց. «Միգուցե այս մասին էլ նշեիք և ասեիք, որ, այո, իշխանությունները քայլեր են ձեռնարկել»:

Կիսվել սոց․ ցանցերում