Թափառող շները հшրձшկվել են դպրոց մեկնող երեխաների վրա․ 7-ամյա տղան մшհшցել է

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում:

Ժամը 09:20-ի սահմաններում «Արարատ» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Արարատ» շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Սուրենավան գյուղ, որտեղ հայտնաբերել են երեխայի դի, հայտնում է shamshyan.com-ը:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ առավոտյան, գյուղի դպրոցի 3 երեխաներ դպրոց գալուց են եղել, երբ թափառական 5 շուն հարձակվել են երեխաների վրա: Վերջիններս փախել են շների հարձակումից, սակայն դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկները արձանագրել են երեխաներից մեկի կենսաբանական մահ:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն գյուղի բնակիչ 7-ամյա Ալիկ Գ.-ն է:

Դեպքի փաստով ոստիկանության Արարատի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել:

Դեպքը տեղի է ունեցել Սուրենավանի գյուղապետարանի հարևանությամբ գտնվող ակումբի մոտ է եղել, որից քիչ հեռու գտնվում է դպրոցը:

Կիսվել սոց․ ցանցերում