Երևանում շարունակվում են տոնական ձևավորման աշխատանքները. որ ճանապարհահատվածն է ժամանակավորապես փակվելու

Երևանում ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ժամը 22:00-ից մինչև դեկտեմբերի 7-ի ժամը 07։00-ն, ժամանակավորապես կդադարեցվի Աբովյան փողոցի՝ Պուշկին-Բուզանդ հատվածի երթևեկությունը:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում են բնակիչների ներողամտությունը:

Կիսվել սոց․ ցանցերում