Ժամկետանց սննդամթերք՝ Երևանի խանութներում. մի քանի ամսում 7,5 տոննա մթերք է ոչնչացվել (տեսանյութ)

Երևանի սուպերմարկետներում ստուգվում են պարենային և ոչ պարենային ապրանքների պիտանելիության ժամկետներն ու պահպանելու պայմանները: Վաճառքի ենթակա չեն նաև այն ապրանքները, որոնց վրա չկա կամ անընթեռնելի է ժամկետը:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչությունից:

Նշվում է, որ հայտնաբերված ապրանքների փաստի առթիվ կազմվում է  վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, և վաճառողը ենթարկվում է վարչական պատասխանատվության՝ 100-200 հազար դրամ տուգանքի:

Երևանի քաղաքապետարանն ստուգումներ է անում ինչպես ցանցային խոշոր սուպերմարկետներում, այնպես էլ փոքր ու միջին խանութներում: Տարեսկզբից մինչ օրս 50 արձանագրություն է կազմվել: Խախտումների մասին տեղեկատվությունն անմիջապես ուղարկում է  սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին:

2023թ. այս ամիսների ընթացքում Երևանում ավելի քան 7.5 տոննա ժամկետանց սննդամթերք է ոչնչացվել:

Ժամկետանց սնունդը ոչ միայն արգելվում է վաճառել, քանի որ վտանգում է մարդկանց առողջությունը:

Ստուգայցերի ընթացքում տնտեսվարողները զգուշացվում են. «Վաճառողները պարտադիր պետք է ունենան  բուժզննության գրքույկներ և լինեն համապատասխան արտահագուստով»: Ստուգայցերը շարունակական են:

Կիսվել սոց․ ցանցերում