Բшքվի դատարանը հրապարակել է գերեվարված Գագիկ Ոսկանյանի դատավճիռը. քանի տարով է ազատազրկվել հայ պшհեստшզпրայինը

Բաքվում այսօր շարունակվել է Քելբաջարում կալանավորված և գերեվարված հայ պահեստազորային Գագիկ Ոսկանյանի նկատմամբ հարուցված շինծու քրեական գործով դատաքննությունը շարունակվում է:

Դատախազը դատարանին առաջարկել է Գագիկ Ոսկանյանին դատապարտել 18 տարվա ազատազրկման։

Նշվել է, որ նշված ժամկետից 5 տարի նա կրելու է բանտում, իսկ պատժի մնացած մասը՝ խիստ ռեժիմի գաղութում։ Պատիժը կրելուց հետո պետք է արտաքսվի Ադրբեջանի Հանրապետությունից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ դատական այս հերթական շոուն ընթանում է Սաբունչու շրջանային դատարանի վարչական շենքում՝ Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանի դատավոր Աբդուլլա Մամեդովի նախագահությամբ։

Հիշեցնենք՝ 2023 թվականի օգոստոսի 16-ին ՀՀ ՊՆ-ն հայտարարել էր, որ վարժական հավաքի մասնակիցն ինքնակամ լքել է դիրքը, որից հետո Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարեց հայ զինծառայողի ձերբակալության մասին և Հայաստանին մեղադրեց ՀՀ ԶՈՒ-ն սահմանագոտու արևելյան հատվածում դիվերսիոն ներթափանցման փորձ կատարելու համար։

Այնուհետև պարզվեց, որ ադրբեջանական կողմից ձերբակալված հայ զինծառայողը դիրքը լքած պահեստազորայինն է։

Գերեվարված պահեստազորայինի գործով հայկական կողմը դիմել է Եվրոպական դատարան՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով:

Կիսվել սոց․ ցանցերում