«Էջմիածին կաթ»-ի տնօրենն իր աշխատասենյակում ինքնшսպшնության փորձ է կատարել. նախաձեռնվել է քրեական վարույթ ինքնшսպшնության հասցնելու և զե նքի ապօրինի շրջանառության հատկանիշներով

Դեկտեմբերի 6-ին Էջմիածնի բուժհաստատություն բուժօգնության է դիմել Երևան քաղաքի բնակիչ՝ կրծքավանդակի շրջանում ստացած վնասվածքով։

Ըստ նախնական տվյալների՝  նույն օրը, ժ.14.45-ի սահմաններում, հաղորդում է ստացվել Էջմիածին քաղաքի Մաշտոցի խճուղում գտնվող կաթի գործարանում, իր աշխատասենյակում, անձնական խնդիրներից դրդված կյանքին վերջ տալու նպատակով հրացանով ինքն իր կրծքավանդակի հատվածում մեկ կրակոց արձակելու վերաբերյալ։ Ըստ մեր տեղեկությունների՝ քաղաքացին հանդիսանում է «Էջմիածին կաթ»-ի տնօրենը։

Զննությամբ աշխատասենյակում, հատակին հայտնաբերվել են լիցքավորված ինքնաձիգ, կրակված պարկուճ և մեկ գնդակ, քննությանը հետաքրքրող այլ իրեր և առարկաներ, սենյակում հայտնաբերվել է նաև զենք-զինամթերք։

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասի՝ Ինքնասպանության հասցնելու, և 335-րդ հոդվածի 1-ին մասի՝ զենքի ապօրինի շրջանառություն, հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նշանակվել են դատաբժշկական և դատաձգաբանական փորձաքննություններ: Կատարվում է նախաքննություն:

Դ․ Լ․

Կիսվել սոց․ ցանցերում