Ազգային ժողովն այսօր հերթական նիստի ընթացքում քննարկեց ավտոմոբիլային տրանսպորտի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքում փոփոխոթյուններ և լրացումներ կատարելու մասին նախագծի փաթեթը ընդունելու մասին որոշումը։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ներկայացնելով նախագիծը շեշտեց՝ սա տաքսի ծառայությունների ոլորտը կարգավորող առաջին քայլերից մեկն է, հիմնակնում հարցը սկսվելու է լուծվել օնլայն տաքսի ծառայությունների կարգավորումներից, քանի որ շատ ինտեգրվածություն կա այդ համակարգում։
«Բացի մարդկանց հարկային դաշտ բերելուց, որոշակի պահանջներ են սհամանվում թե՛ մեքենաների, թե՛ վարորդների նկատմամբ, սակայն քանի որ այս պահին որևէ վիճակագրություն չունենք, որոշել ենք ձեռնպահ մնալ, հաշվի առնելով նաև, որ այդ օնլայն հարթակները որակի պահանջներ սահմանում են։ Երբ օրենքը սկսի աշխատել ու որոշակի վիճակագրություն ունենանք, կսահմանենք նաև խաղի կանոններ»,– ասաց նա;
Օրենքը ուժի մեջ է մտնելու 2024 թվականի սեպտեմբերի 1–ից։
Մանրամասները՝ տեսանյութում
