Աշակերտներն իրար ծե ծել են, դպրոցում ծնող են կանչել, ծնողները եկել իրենք էլ իրար են ծե ծել

Աշակերտներն իրար ծեծել են, դպրոցում ծնող են կանչել, ծնողները եկել ու իրենք էլ իրար մեջ են կռիվ սարքել․ երկու հոգի հիվանդանոցում է։

Մի աշակերտ վնասվածքը ստացել է դպրոցի 2 այլ աշակերտների հետ վիճաբանության ընթացքում։

Դրանից հետո դպրոցում ուսուցիչների ներկայութամբ միջադեպ է տեղի ունեցել երեխաների ծնողների մասնակցությամբ, որոնք հրավիրված են եղել դպրոց` աշակերտներին կարգի հրավիրելու հորդորով։ Երեխաների ծնողների միջև ծեծկռտուքի ժամանակ մեկ անձ է տուժել հարվածների հետևանքով։

Երկու վարույթները միացվել են իրար , համատեղ քննություն է իրականացվում ։ Հիվանդանոց տեղափոխված երեխան և հարվածներ ստացած տղամարդը ճանաչվել են տուժող։

Կիսվել սոց․ ցանցերում