Ռпւսшստшնում առգրավել են կեղծ Pepsi-ի հազարավոր շշեր

Վլադիկավկազից Տագանրոգ գնացող մեծ բեռնատարից ռուս մաքսավորներն առգրավել են 12 հազար շիշ գազավորված ջուր, որոնց վրա անօրինականորեն փակցված էր Pepsi-ի լոգոտիպը։

 

Ինչպես տեղեկացրել է  Դաշնային մաքսային ծառայության (ԴՄԾ) Թելեգրամ-ալիքը, կեղծված ապրանքի արժեքը գնահատվել է մեկուկես միլիոն ռուբլի։ 

 

Դրա տերերին այժմ սպառնում է քրեական պատասխանատվություն։ Ըմպելիքի արտադրության տեղի մասին մաքսավորները չեն տեղեկացրել։

 

Նշենք, որ Pepsi Co-ն դադարեցրել է հանրահայտ գազավորված Pepsi Cola 7Up եւ Mountain Dew, Mirinda ըմպելիքների արտադրությունը Ռուսաստանում 2022թ. օգոստոսից։

Կիսվել սոց․ ցանցերում