Զբաղեցրած պաշտոնից ազատվել է Գյումրու համայնքապետարանի պաշտոնյան

Սեփական դիմումի համաձայն այսօրվանից՝ դեկտեմբերի 12-ից, զբաղեցրած պաշտոնից ազատվել է Գյումրու համայնքապետարանի Անշարժ գույքի կառավարման, բնակարանային տնտեսության և համատիրությունների աշխատանքների համակարգման բաժնի պետի ժ/պ Գևորգ Գրիգորյանը։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է Գրիգորյանը՝ շնորհակալություն հայտնելով Գյումրի համայնքի ղեկավարի նախկին առաջին տեղակալ Արթուր Պապիկյանինև իր ղեկավարած բաժնի աշխատակիցներին:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 11-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ կուսակցությունը Գյումրիում միակողմանիորեն խզում է «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության միջև 2021թ.-ի հոկտեմբերի 30-ին ստորագրած «Համագործակցության մասին» հուշագիրը։

Դրան հետևել էր փոխքաղաքապետերի և որոշ աշխատակիցների կողմից զբաղեցրած պաշտոններից հրաժարվելու գործընթացը:

Կիսվել սոց․ ցանցերում